ԱՄՆ-ում 84 և 82-ամյա եղբայրները վերգտել են իրար 80 տարի անց

15:35 • 17.08.12

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 84 և 82 տարեկան եղբայրերը վերամիավորվել են բաժանումից 80 տարի անց, երբ նրանցից մեկին 2 տարեկանում մանկատուն են ուղարկել մոր մահվան պատճառով, գրում է One News Page-ը:

 

84-ամյա Էդ Մուրը Նեապոլից ուղևորվել է Ֆլորիդա իր եղբորը ` Քենեթ Քորքորանին, հանդիպելու համար, երբ վերջինիս ընտանիքի անդամներին 9 տարի տևած փնտրտուքներից հետո հաջողվել է գտնել Էդին համացանցի շնորհիվ:

«Հենց որ նա օդանավից իջավ, ես նրան անմիջապես ճանաչեցի: Անչափ ուրախ եմ, որ 8 տասնամյակ անց կրկին գտա եղբորս»,- պատմել է Քորքորանը:

 

Եղբայրներին բաժանել են հեռավոր 1932 թ.-ին, երբ նրանց մայրը մահացել է, իսկ հայրը վախենալով, որ ի վիճակի չի լինի մեծացնել 2 երեխաներին, կրտսերին ուղարկել է մանկատուն:

 

Ի զարմանս բոլորի` թեև եղբայրներն ամբողջ կյանքն անջատ են ապրել, սակայն երկուսն էլ ծառայել են զինված ուժերում, բազմազավակ հայրեր են, միևնույն կերպ են դաստիարակել իրենց երեխաներին և նույնիսկ ամենասիրելի երգի հարցում նրանց կարծիքները համընկնում են: