FEMEN-ը պատմական խաչ է սղոցել՝ ի պաշտպանություն «Կրեմլի ռեժիմի զոհերի» (լուսանկարներ, տեսանյութ)
Էպատաժային ակցիաներով աչքի ընկած ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիները հերթական անգամ իրենց կարգախոսով գործելու առիթ են գտել, այն է՝ «Եկար, հանվեցիր, հաղթեցիր»: Նրանք շթղայավոր սղոցով կտրել և տապալել են Կիևի կենտրոնում՝ Ստալինի հալածանքների զոհերի հիշատակին տեղադրված պատմական խաչը:
Անկախության հրապարակում վեր խոյացող խաչը, Femen-ի պնդմամբ, տապալվել է «ի նշան համերաշխության՝ կրեմլատերտերական ռեժիմի զոհերին»: Այդպիսին նրանք համարում են իրենց «ռուսաստանցի գործընկերներին՝ Pussy Riot խմբից»:
Ի դեպ, Femen-ը Pussy Riot-ից առաջ էր Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցին «թիրախ» ընտրել. անցած տարվա դեկտեմբերին նրանք ելույթ էին ունեցել ի պաշտպանություն ռուսաստանան ընդդիմության, ճիշտ է՝ խորանին չէին հասել, PR-ի պես, որը փետրվարին իր ակցիայի համար ձերբակալվել է և այսօր դատարանի կողմից մեղավոր ճանաչվել խուլիգանության համար:
Femen-ը նոր ակցիայի մասին մանրամասներ է հրապարակել իր բլոգում:
</p>










