Ֆրանսիայում հանցագործները պատառաքաղի օգնությամբ 1 մլն եվրո են գողացել

18:37 • 17.08.12

Վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում մի շարք աննախադեպ գողություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում հանցագործները փողոցային տերմինալներից 1 մլն եվրո են գողացել սովորական պատառաքաղի օգնությամբ:

 

Ինչպես հայտնում է Le Parisien-ը` շնորհիվ դեպքի վայրերում տեղադրված տեսախցիկների հստակ երևում է, թե ինչպես են օրինախախտները սկզբում փոքր չափի գումար են ուզում, այնուհետև երկատամ, շատ բարակ պատառաքաղ են դնում տարադրամի տրամադրման համար նախատեսված անցքում և դրանով հանում գումարը: Հանցագործներին հաջողվում էր այնպես անել, որ փողի տրամադրման գործընթացը ճանաչվեր որպես անվավեր և գումարը մնում էր հաշվին:

Բացի այդ, նրանք հստակ իմացել են, թե որ ավտոմատներում է հնարավոր նման գործողություններ իրականցնել: Ֆրանսիայի իրավապահ մարմինները սկսել են հետախուզել նրանց, երբ ինկասացիայի ծառայության տնօրենը համապատասխան բողոք է ներկայացրել: 4 մարդ արդեն ձերբակալված է: