Արևելաեվրոպացի հաքերները 25 մլն դոլար են գողացել ավստրալացիներից
Մի խումբ հաքերներ կես միլիոն ավստրալացիների բանկային քարտերից մոտ 25 մլն դոլար գումար են գողացել՝ ենթադրաբար Արևելյան Եվրոպայի երկրներից մեկից: Այս մասին հայտնել է Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը:
Հնարավոր է՝ խոսքը այն խմբի մասին է, որն անցած տարի գողացել էր «Սաբուեյ» խորտկարանների ցանցի 80 000 հաճախորդների բանկային տվյալները:
Հայտնի է, որ հաքերների թիրախը եղել են ինտերնետ խանութները, որոնց համակարգչային համակարգերն էլ հենց կոտրվել են:
Ըստ ավստրալական լրատվամիջոցների՝ նման միջադեպերի պատճառն այն է, որ ինտերնետ առևտուրը բավականաչափ անվտանգության քայլեր չի պահպանում:










