Շուտով Ջեյմս Բոնդը սեփական հեռուստաալիքը կունենա

12:32 • 17.08.12

Մոտ ապագայում Մեծ Բրիտանիայում շուրջօրյա հեռուստաալիք կբացվի, որի եթերում կլինեն բացառապես գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերը:

 

Ինչպես նշում է Euromag-ը` Sky Movies 007 ալիքի բացումն արվում է ֆիլմի 50-ամյակին ընդառաջ: Անդրանիկ եթերի ժամանակ կցուցադրվի ամենաառաջին Doctor No ֆիլմը Շոն Քոներիի մասնակցությամբ:

 

Հեռուստաալիքը կգործի 24 ժամ, իսկ հոկտեմբերի 5-ից մինչ նոյեմբերի 4-ը դրանով չեն ցուցադրվի գովազդային հոլովակներ: