Մոսկվայում ձերբակալել և ծեծի են ենթարկել Գարի Կասպարովին
Մոսկվայում՝ Խամովնիչեսկի դատարանի մոտ, ոստիկանությունը ձերբակալություններ է անցկացնում Pussy Riot-ին սատարելու եկած մարդկանց շրջանում, հայտնում է RBC-ն: Ձերբակալվածների թվում և տուժածի կարգավիճակում է նաև Գարի Կասպարովը:
Վերջին տվյալներով դատարանի առաջ հավաքվել էր 300-ից ավելի մարդ, այդ թվում շախմատիստ, Միավորված քաղաքացիական ճակատի նախագահ Կասպարովը: Ականատեսների վկայությամբ ձերբակալության ժամանակ իրավապահները նաև ծեծի են ենթարկել նրան, որոշ տեղեկություններով էլ նա կծել է մի ոստիկանի ձեռքը:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ:
Պանկ-խմբի կողմնակիցները փորձում են ներխուժել դատարանի շենք: Մոտակա ճանապարհի երթևեկությունը դադարեցված է, դատարանի շենքի մոտ ոստիկանական 10 ավտոբուս կա:










