Մոնտենեգրոյում 8-ամյա Ռոբին Հուդ է հայտնվել

14:42 • 17.08.12

Հարուստներին թալանող և գումարն աղքատներին բաժանող քաջ Ռոբին Հուդի լեգենդով ոգևորված մի 8-ամյա տղա, 1 շաբաթվա ընթացքում Մոնտենեգրոյի Սոիտոմորե քաղաքում 2000 եվրոյի մի քանի գողություն է արել, այնուհետև բաժանել այդ գումարը կարիքավորներին:

 

Ինչպես նշում է Euromag-ը` շուտով փոքրիկն ընկել է իրավապահների ձեռքը և խոստովանել, որ 4 գողություն կատարելով, նպատակ է ունեցել օգնել աղքատներին: Նրա պատմելով` գումարից 700 եվրոն նա տվել է քաղաք նոր ժամանած մի խումբ երիտասարդների, ովքեր փող չեն ունեցել:

 

Հաշվի առնելով անչափահասի տարիքը` նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Սակայն դատարանի որոշմամբ` հոգեբանները պետք է լուրջ աշխատանք տանեն նրա հետ` հասկանալու, թե ինչու է երեխան որոշել ժամանակակից Ռոբին Հուդ դառնալ և արդյո՞ք դա որևէ կերպ կապված է համաշխարահային տնտեսական ժգնաժամի հետ: