Հրեական լրտեսական ցանցի արձագանքը՝ Հայոց ցեղասպանությանը. նոր աշխատություն

10:16 • 17.08.12

Լույս է տեսել ամերիկահայ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Վարդգես Եղիայանի «Պրո Հայաստան. հրեական արձագանքը Հայոց ցեղասպանությանը» (Pro Armenia and the Jewish Responses to the Armenian Genocide) աշխատությունը:


Նախաբանը հեղինակել է իտալահայ գիտնական Անտոնիա Արսլանը, որը հայաստանցի ընթերցողին առավել հայտնի է «Արտույտների ագարակը» վեպով:

 

Արսլանը, մասնավորապես, գրում է. «Ես այս գիրքը կարդացի մեկ շնչով… սա վեպ չէ: Հայերի ու հրեաների պատմություն է»:

 

Աշխատանքում ներկայացված է, թե ինչպես հրեաները իրենց ձայնը բարձրացրեցին հայերի դեմ իրականացվող գազանաբարո քաղաքականության դեմ:

 

Եղիայանը օգտվել է նվազ հայտնի և բազմազան աղբյուրներից՝ շեշտը դնելով ՆԻԼԻ հրեական լրտեսական ցանցի վրա, որը Առաջին աշխարհամարտի տարիներին գործում էր ընդդեմ օսմանյան իշխանությունների:

 

Որպես այդ հրեաների վկայությունները, հուշերը ի մի բերող երկ՝ սա առաջին տպագիր աշխատությունն է: Եվ նոր գործ Հայոց ցեղասպանությունը վկայողների մասին գրականության մեջ:

 

Գիրքը արդեն իսկ վաճառվում է centerar.org –ում և amazon.com-ում: