Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է գրանցվել
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) սահմանային ջոկատի աշխատակիցները կանխել են Իրանից հանցավոր մի խմբավորման կողմից թմրանյութերի խոշոր խմբաքանակի տեղափոխումը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով ծառայությանը, իրանա-ադրբեջանական սահմանը խախտել է 5 հոգի, «որոնց ուղղությամբ արձակված պատասխան կրակի հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել է»:
Կրակից հետո, մաքսանենգները հետ են վերադարձել` թողնելով թմրանյութերի 3 փաթույթ, որտեղ հայտնաբերվել է 66 կգ կշռող օփիում տեսակի թմրամիջոց:










