Երևանում բրիտանական դեսպանատունը պատրաստվում է Պարաօլիմպիական խաղերին

17:58 • 17.08.12

Երևանում բրիտանական դեսպանատունը Պարաօլիմպիական խաղերն արժևորելու իր նախաձեռնություններն ունի, դեսպանատունը վերափոխել է Բաղրամյան 34 հասցեում գտնվող իր պատի Գրաֆիտին և այն այժմ խորհրդանշում է Լոնդոնի Պարաօլիմիական խաղերը:

 

Ըստ դեսպանատան մամուլի հաղորդագրության՝ սա մի քայլ է մարդկանց ներկայացնելու պարաօլիմպիական խաղերի և հավասար հնարավորությունների գաղափարի կարևորությունը:

 

Մինչ Պարաօլիմպիական խաղերի սկիզբը դեսպանատունը կներկայանա նոր միջոցառումներով:

 

Հիշեցնենք, որ 1948 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումներն սկիզբ դրեցին պարաօլիմպիական շարժմանը:

 

Առաջին Պարաօլիմպիկան խաղերը կազմակերպվել են Հռոմում 1960 թվականին: Եթե առաջին Պարաօլիմպիական խաղերին մասնակցում էր 400 մարզիկ 23 երկրից, ապա արդեն 2008 թվականի Պեկինի խաղերին` 146 երկրի 3951 ներկայացուցիչ: