Ամերիկյան թանգարանի նկուղում Պիկասոյի կտավ է հայտնաբերվել
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի գեղարվեստի թանգարանի նկուղում հայտնաբերվել է Պաբլո Պիկասոյի «Կարմիր գլխարկով նստած կինը» կտավը, գրում է Lenta.ru-ն:
Կտավը պահվում էր թանգարանում 1963 թ-ից: Վերագրանցման ընթացքում այն սխալմամբ համարել են անհայտ նկարչի աշխատանք՝ չնայած այն փաստին, որ կտավը ստորագրված է Պիկասոյի կողմից և տեղադրել են նկուղում:
Կտավը թանգարանին էր հանձնել հայտնի արդյունաբերական դիզայներ Ռայմոնդ Լոուին, ով ձեռք էր բերել այն 1950-ականներին:
«Կարմիր գլխարկով նստած կինը» կտավը թվագրվում է 1954-1956թթ, այն ստեղծված է gemmail տեխնիկայով՝ թափանցիկ ապակուց:










