Ոստիկանությունը բերման է ենթարկել հետախուզվող երեք անձ

11:06 • 17.08.12

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օգոստոսի 16-ին` ժամը 18.00-ին, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Հարթավան-Երնջատափ ճանապարհին հարակից «Աստվածընկալ» ձորի հատվածից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Ռոմիկ Մարկոսյանին, որը ս/թ օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:


Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ օգոստոսի 16-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ Սահմանային զորքերի «Բավրայի» հսկիչ-անցագրային կետի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Բավրայի» հսկիչ-անցագրային կետի տարածքից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արման Ոսկանյանը, որը ս/թ հունիսի 8-ից Ուկրաինայի Հանրապետության Ուժգորոդ քաղաքի Անդրկարպատիայի ՆԳ վարչության կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

 

Օգոստոսի 16-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, իրենց բնակավայրերից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ժորա Հ.-ին, 1993 թ. ծնված Կարեն Գ.-ին, 1990 թ. ծնված Մուշեղ Ա.-ին և 1994 թ. ծնված Արթուր Զ.-ին:

 

Պարզվել է, որ ս/թ հուլիսի 20-ին նրանք իբրև պարզաբանումների համար, 1991 թ. ծնված Էդգար Հ.-ին խաբեությամբ տարել են Շիրակի փողոցի վերջնամաս, որտեղ ծեծկռտուքի ժամանակ Կարեն Գ.-ն Էդգար Հ.-ի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան` խաչով: