Դատարանը մեղավոր ճանաչեց Pussy Riot խմբի անդամներին

15:53 • 17.08.12

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել Pussy Riot պանկ–ռոք խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեջ:
 

Թե ինչ պատիժ կսահմանի դատավոր Մարինա Սիրովան, հայտնի կդառնա դատավարության վերջում դատավճիռն ընթերցելու ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
  

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին խմբի երեք անդամները Քրիստոս Փրկչի տաճարում` խորանի առջև, երգել էին. «Աստվածամա’յր, վտարիր Պուտինին»: Օրեր անց` փետրվարի 26-ին, աղջիկների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով: Այն նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում:
 

Ի դեպ, այսօր աշխարհի 30 երկրներում կանցկացվեն ակցիաներ`  ի զորակցություն Pussy Riot խմբի անդամների: