Երևանում վրաերթի են ենթարկվել 17-ամյա երիտասարդ և 36-ամյա տղամարդ
Օգոստոսի 16-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Ոստիկանությունը:
Օգոստոսի 16-ին, ժամը 21.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկու պատահարների առիթով էլ կատարվում է քննություն:










