Օձի խայթոցից թունավորումով Հայաստանում երեկ 2 մարդ է հոսպիտալացվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին՝ ժամը 07.29-ին, տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 16-ին` օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Ռուդիկ Պողոսյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը՝ 07.30-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 16-ին օձի խայթոցից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ռինդ գյուղի բնակիչ, 2005թ. ծնված Կարեն Թինբարյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար:










