Երևանում Բերդ քաղաքի 53-ամյա բնակիչը 7-րդ հարկից նետվելով ինքնասպանություն է գործել

15:48 • 17.08.12

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 53 շենքից մարդ է ընկել:

 

Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Շերամի փողոցի թիվ 53 շենքի 7-րդ հարկից ընկել և տեղում մահացել է Բերդ քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Մ. Մելիքյանը:

 

Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքից Tert.am-ի հերթապահ բաժանմունքից հայտնեցին, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է: