Swarovski-ին մեղադրում են դեռահաս աղջիկներին աշխատանքային շահագործման ենթարկելու մեջ

13:30 • 17.08.12

Ավստիական աշխարհահռչակ Swarovski ընկերությունը մեղադրվում է 1960-ական թվականներին տուն-ինտերնատներում բնակվող դեռահաս աղջիներին շահագործելու մեջ, գրում է Daily Mail-ը:

 

Հանրահայտ անձանց` այդ թվում նաև Դևիդ Բեքհեմի, Նիքոլ Քիդմանի, Ջենիֆեր Լոպեսի և Փերիս Հիլթոնի սիրելի բրենդն արդեն սեփական հետաքննություն է սկսել մեղադրանքների կապակցությամբ, որոնք հայտնվել են ավստրիական մամուլում այս շաբաթ: Այդ նյութերում ասվում է, որ Շվարցում Swarovski-ի գործարանի հարևանությամբ գտնվող Սբ. Մարթին տուն-ինտերնատի դեռահաս բնակչուհիներն առանց որևէ գումար ստանալու աշխատել են զարդերում, նորաձև աքսեսուարներում և հագուստում օգտագործողվող բյուրեղների վրա:

 

Տարիներ առաջ շահագործվող աղջիկներից մեկը` ներկայում 61-ամյա Յոհաննա Փ.-ն, Austrian daily Kurier պարբերականի հետ զրույցում պատմել է.«Ամեն օր ինձ տալիս էին փոքրիկ բյուրեղներով լի մի տուփ: Ես պետք է բյուրեղները զգուշությամբ դասավորեի նախապես գծագրված օրինակների վրա: Բոլոր աղջիկներն աշխատում էին առավոտվա 7-ից մինչ երեկոյան 18:00-ը, և ես չեմ հիշում մի դեպք, երբ մեզ վարձատրեին այդ աշխատանքի դիմաց»:

 

Swarovski-ի խոսնակ Մարկուս Լանգես-Սվարովսկին այս առիթով հայտարարել է, որ անկախ հետաքննություն է սկսվել:

«Այս ամենն անչափ կասկածելի է, ես առայսօր նման պատմություն չեմ լսել, սակայն հետաքննության արդյունքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է նա: