Ոստիկանությանը տեղեկացվել է, որ Անժի-Զենիթ հանդիպմանը կարող է ահաբեկչություն տեղի ունենալ
Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությանը տեղեկացրել են, որ կիրակի օրը Մախաչկալայում կայանալիք Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի «Անժի»- «Զենիթ» հանդիպմանը կարող է ահաբեկչություն տեղի ունենալ:
Այս մասին իրավապահ մարմիներին հայտնել է 43-ամյա մի տղամարդ, ով մշտապես բնակվում է Ֆինլանդիայում: Տղամարդը ներկայացել է որպես Ռոդիոն:
Վերահաս ահաբեկչության մասին արդեն հայտնել են Դաղստանի ներքին գործերի նախարարությանը, հայտնում է «Росбалт» լրատվական գործակալությունը:










