Ահաբեկչությունների ալիքին Ւրաքում առնվազն 70 մարդ զոհ է դարձել

09:11 • 17.08.12

Ահաբեկչությունների վերջին ալիքին, որը արձանագրվեց Իրաքում նախօրեին, զոհ է գնացել առնվազն 70 մարդ, կա 250-ից ացվելի վիրավոր: Երկրի 15 քաղաքներում տասնյակ պայթյուններ են որոտացել՝ ականապատված մեքենաներ և ինքնաշեն ռումբեր, հայտնում է Вести-ն:


Առավոտյան 2 ռումբ էր պայթել Բաղդադում և Սադրում: Ցերեկը մեքենա էր պայթել Դակուկում: Երբ դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, պայթել էր 2-րդ ռումբը:


Երեկոյան ահաբեկիչները հարձակվել էին Միշադ քաղաքի զինվորական հսկիչ-անցագրային կետի վրա: Այնուհետև ես մեկ ահաբեկչական գործողություն էր տեղի ունեցել Իրաքի մայրաքաղաքում. ռումբը պայթել էր պաղպաղակի խանութի մոտ: Տուժածների թվում շատ երեխաներ կան:


Այժմ Իրաքի քաղաքներում ուժեղացված անվտանգության միջոցառումներ են: Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պատասխանատվությունը:


Օգոստոսին Իրաքում ահաբեկչությունների զոհէ դարձել 198 մարդ: