Ավթովար Երևան–Իջևան ավտոճանապարհին. կա 2 զոհ և 2 վիրավոր
Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում օգոստոսի 17-ին՝ ժամը 06.50-ին, հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մհեր և Արծրուն Բաղդասարյանները և 51-ամյա Սևակ Բաղդասարյանի և 29-ամյա Մարինե Բադալյանի դիակները:
Ըստ Ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին, Իջևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Սևակ Բաղդասարյանի վարած «Օպել Կադետ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ-5311» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Կատարվում է քննություն:










