ԱՄՆ-ն կաջակցի Սիրիայում ՄԱԿ-ի նոր հատուկ բանագնացին. Քլինթոն
Պաշտոնական Վաշինգտոնը կաջակցի Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) նոր հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին: Այս մասին vz.ru-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Ես ցանկանում եմ հատուկ բանագնաց Բրահիմիին մի պարզ բան ասել` Միացյալ Նահանգները պատրաստ է ձեզ աջակցել»,- ասել է նա:
Պետքարտուղարը դիմել է նաև սիրիացիներին` վստահեցնելով, որ միջազգային հանրությունն աջակցում է նրանց ժողովրդավարական ձգտումներին և որ բռնություն հրահրողները պատասխանատվության կենթարկվեն:
Նա երախտագիտություն է հայտնել նախկին հատուկ բանագնաց Քոֆի Անանին արված աշխատանքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ալժիրի նախկին արտգործնախարար Լահդար Բրահիմին ՄԱԿ-ում և ԱԵԼ-ում հատուկ բանագնացի պաշտոնը ստանձնել է նախօրեին:










