Վանաձորում 6-ամյա տղան այրվածքներով հոսպիտալացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին՝ ժամը 21.01-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 1 թաղամասի թիվ 17/7 տնակում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և պարզել, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 17-րդ փողոցի թիվ 7 տնակի նկուղում, ինչի հետևանքով 6-ամյա Նարեկ Սարգսյանը երկրորդ կարգի այրվածքներով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










