Գազի արտահոսքից հրդեհ Շիրակում. 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել կենցաղային գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով։
Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհի հետևանքով 1968 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը ստացել է առաջին և երկրորդ կարգի այրվածքներ:
Տուժածը տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:










