Իջևանում գողերը քաղաքացուն 3 մլն դրամի վնաս են պատճառել

12:51 • 18.08.12

Օգոստոսի 14-ին` ժամը 19.10-ին, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել 1955 թ. ծնված Արկադի Ա.-ն և հայտնել, որ 2011 թ. նոյեմբերից մինչ օրս, Գետահովիտ գյուղի վերջնամասում գտնվող իր չգործող ռեստորանահյուրանոցային համալիրից ապամոնտաժելով գողացել են 17 դուռ, մետաղապլաստե 8 պատուհան, պատուհանի մետաղապլաստե 5 փեղկ, 150 ք.մ. կղմինդր և ալյումինե 500 մ հոսանքալար` պատճառելով 2.950.000 դրամի նյութական վնաս:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 17-ին` ժամը 21.30-ին, Գետահովիտ գյուղից բաժին բերման է ենթարկվել 1943 թ. ծնված Ֆրոնտիկ Ա.-ն, որը խոստովանել է, որ մեկուկես տարի առաջ համագյուղացի Համլետ ՈՒ.-ի /մահացել է 2011թ./ հետ ապամոնտաժել և իր «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով գողոնը տեղափոխել են մյուս համագյուղացի 1930 թ. ծնված Վազգեն Ա.-ի տան բակ:

 

Վազգեն Ա.-ի տան բակում հայտնաբերվել է գողոնի մի մասը, ձեռնարկվում են միջոցոռումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Քննությունը շարունակվում է: