Մոսկվայի ոստիկանությունը կհամեմատի Կասպարովի և ծառայողական շների ատամները

11:25 • 18.08.12

Մոսկվայի ոստիկանությունը պատրաստ է հայտնի ընդդիմադիր, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի և ոստիկանության ծառայողական շների ատամների համեմատական փորձաքննություն անցկացնել:

 

Ինչպես հայտնում է lifenews.ru կայքը, դա արվելու է` հստակեցնելու համար, արդյոք Կասպարովը կծել է ոստիկանության 29-ամյա ենթասպա Դենիս Ռատնիկովի ձեռքը: Նա պատմել է, որ Pussy Riot խմբի դատավճռի ընթերցումից հետո բացվել են դատարանի դռները և Կասպարովը փորձել է ուժեվ ներխուժել շենք, սակայն ինքը կանխել է այդ փորձը և Կասպարովը կծել է իր ձեռքը:

 

Ոստիկանի ձեռքը վիրակապած բժիշկները լրատվականին ասել են, որ «կծողը սրտանց է կծել», քանի որ վնասվածքը լուրջ է:

 

Անձամբ Կասպարովը հերքել է մեղադրանքը, ենթադրելով, որ ոստիկանին կծել է ծառայողական շներից մեկը: