Անդամալույծ ֆրանսիացին լողալով «միացրել» է 5 մայրցամաք

12:33 • 18.08.12

Ֆրանսիացի անդամալույծ լողորդ Ֆիլիպ Կրուազոնը լողալով անցել է Բերինգի նեղուցի «սառցե» ջրերով, «իրար միացնելով» ռուսական Մեծ Դիոմիդ և դրա ամերիկյան երկվորյակ Փոքր Դիոմիդ կղզիները:

 

Վերջին երեք ամսում նա լողալով անցել է Պապուա-Նոր Գվինեայից Ինդոնեզիա` միացնելով Օվկիանիան Ասիային, լողալով անցել է Կարմիր ծովը` միացնելով Ասիան ու Աֆրիկան, ինչպես նաև Ջիբրալթարի նեղուցը` միացնելով Աֆրիկան ու Եվրոպան: Այսպիսով, Կրուազոնը մի քանի ամսում լողալով անցել է 5 մայրացամաքով:

 

Լողալու համար նա պրոթեզներին լաստեր է ամրացրել:

 

Կրուազոնի ոտքերն ու ձեռքերը անդամահատվել են 1994-ին հոսանքահարվելուց հետո: