Լվովում կայացել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը

03:03 • 18.08.12

Այսօր Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպության կոնֆերանս, որին մասնակցել են Միության ղեկավարությունը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, տարածքային հայկական կազմակերպությունների, Ուկրաինայի հայ հոգևորականության, ինչպես նաև Լվովի վարչակազմի ներկայացուցիչներ:

 

Ինչպես տեղեկացնում է Analitika.at.ua կայքը, կոնֆերանսում քննարկվել են երկրի հայ համայնքի ու տեղական իշխանությունների փոխգործակցության, Լվովում` Խարկովի օրինակով հայկական մշակութային կենտրոնի հիմնման և հայերեն լեզվի դասավանդման կազմակերպման, ինչպես նաև Լվովի համալսարանում Հայագիտության ամբիոնի վերստեղծման հարցերը:

 

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը հայտնել է, որ շատ մոտ ապագայում կազմակերպվելու է Ուկրաինայի տարբեր մակարդակի օրենսդիր մարմինների հայազգի պատգամավորների հավաք, որի ընթացքում քննարկվելու է երկրում բնակվող հայերի միավորման և այլ համայնքների հետ գործակցության հարցերը: