Ղազախստանում ահաբեկչության մեջ կասկածվող 9 մարդ է սպանվել

11:01 • 18.08.12

Ղազախստանի Ալմա–Աթա քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող առանձնատների մի թաղամասում հակաահաբեկչական գործողության ընթացքում ինը ենթադրյալ գրոհային է սպանվել, հաղորդում է BBC—ի ռուսական ծառայությունը։


Ենթադրյալ գրոհայինները զինված դիմադրություն են ցուցաբերել ոստիկաններին, երբ վերջիններս փորձել են ձերբակալել նրանց, ասվում է Ղազախստանի գլխավոր դատախազության կայքում։


Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է այդ երկրի Ազգային անվտանգության կոմիտեի հատուկ նշանակության ջոկատի մեկ անդամ։


Տեղի իշխանությունների տվյալներով՝ ոստիկանական գործողության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և տուժածներ չկան։