Կարսի` մզկիթի վերածված Սուրբ Առաքելոց եկեղեցու դռները միայն նամազի ժամերին են բացվում

13:54 • 22.08.12

Կարսի ամրոցի մոտակայքում գտնվող Սուրբ Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի, սակայն բաց է լինում միայն նամազի ժամերին, ինչն առաջացնում է տեղացիների և օտարերկրյա զբոսաշրջիկների զայրույթը. տեղեկացնում է Sondakika կայքը:


«Կարս եկող տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներն առաջինն այցելում են Կարսի ամրոց, սակայն եկեղեցի-մզկիթ այցելել չեն կարողանում, քանի որ դրա դռները փակ են լինում»,- գրում է լրատվամիջոցը:


932-937 թթ-ին Աբաս Բագրատունի արքայի կողմից կառուցված եկեղեցին 1994 թ-ին անվանափոխվել է և վերածվել մզկիթի: Այցելուները, սակայն, պահանջում են այն միշտ բաց պահել:


Կարսի եկեղեցին մտնել չկարողացող զբոսաշրջիկները միանգամից մեկնում են Անիի ավերակները տեսնելու: