Չինացի ձկնորսը «ոսկե ձկնիկ» է բռնել

12:23 • 22.08.12

Չինացի ձկնորսը մի ամբողջ կարողության տեր է դարձել՝ բռնելով մի ձուկ, որն աճուրդում վաճառվել է 3 մլն յուանով՝ 473 հազար դոլարով, հայտնում է Xinhua-ն:

 

Երջանիկ ձկնորսի ցանցն է ընկել ոչնչացման վտանգի առաջ կանգնած բացառիկ ձկնատեսակ՝ չինական բահաբան: Այս ձկնատեսակը առանձնապես բարձր է գնահատվում չինական բժշկության մեջ: Ավանդական բժշկության կողմնակիցների պնդմամբ` դրա ներքին օրգաններից պատրաստվող դեղամիջոցներն օգնում են մի շարք հիվանդությունների դեպքում


Ձկնորսը պատրաստվում է այդ գումարով այժմ նոր նավ գնել:

 

Սակայն սա ամենաթանկ «ոսկե ձկնիկը» չէ. հայտնի է դեպք, երբ նույն տեսակը Տոկիոյում վաճառվել է 700 000 դոլարով: