Բրեդ Փիթին առաջարկել են նկարահանվել թուրքական սերիալում
«Հիասքանչ դար» թուրքական հեռուստասերիալի ռեժիսոր Թիմուր Սավջին հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին առաջարկել է նկարահանվել սերիաներից մեկում: Ինչպես հայտնում է «Միլիեթ» թերթը, նրա համաձայնության դեպքում սերիալը կարող է առավել մեծ հեղինակություն ձեռք բերել:
«Հիասքանչ դար»-ի ռեժիսորի խոսքով` ընդամենը մեկ սերիալում նկարահանվելու համար դերասանին առաջարկվել է 1 մլն դոլար գումար: Սավջիի խոսքով, եթե Փիթն ընդունի առաջարկը, ապա նա հանդես կգա գլխավոր հերոս սուլթան Սուլեյման Քանունիի հակառակորդի դերում:
Սերիալի ցուցադրությունը մեծ հաջողություն է ունեցել Ռուսաստանում, Ղազախստանում, Սլովակիայում, Չեխիայում և մի շարք այլ երկրներում, որոնց պատմությունն այս կամ այն կերպ առնչվում է Օսմանյան կայսրությանը: Հեռուստաֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և նվիրված է սուլթանի կառավարման ժամանակաշրջանին ու նրա հարճ Ռոքսալանայի հետ հարաբերություններին:










