Ֆուչիկի 3-ամյա բնակիչը թունավորմամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Թունավորման նախանշաններով այսօր առավոտյան ժամը 10:27-ին Երևանի «Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել Ֆուչիկի փողոցի թիվ 20 շենքի 16-րդ բնակարանի բնակչուհի 2009թ. ծնված Գոհար Սերոբյանը:
Այս մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեցին հիվանդանոցի ընդունարանից:
Բժիշկները կասկածում են, որ երեխայի թունավորումը դեղորայքային է, այսինքն՝ երեքամյա երեխան մեծ քանակով դեղեր է խմել:
Բժիշկներն այս պահին նրա առողջական վիճակը գնահատում են բավարար:










