Հայուհի բժիշկն ու հայուհի ոստիկանը «Բացառիկ կին» են ճանաչվել Գլենդելում
13 տարի շարունակ «Գործարար ոլորտի կանայք» մրցանակաբաշխությունն է անցկացվում ԱՄՆ-ում, որի շրջանակներում պարգևատրվում են ոլորտի առաջատար և օրինակելի ներկայացուցչուհիները: Փասադենայի Hilton հյուրանոցում կայացել է այս տարվա մրցանակաբաշխությունը:
30 պարգևատրվածների թվում են եղել նաև Գլենդելի Գալստյան բուժկենտրոնի բժշկուհի Ռամելա Մարգարյանը և Գլենդելի ոստիկանության աշխատակցուհի, լեյտենանտ Լոլա Աբրահամյանը:
Մարգարյանը պարգևատրվել է «Շահույթ չհետապնդող կազմակերպության ականավոր աշխատակից» անվանակարգում: Նա նշված բուժհաստատության ֆիզիկական զարգացման բաժանմունքի տնօրենն է, Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության Տիկնանց խորհրդի նախագահը:
Աբրահամյանը լավագույնն է «կին իրավապահ» անվանակարգում: Նա հանդես է գալիս որպես ակտիվ կամավորական, զբաղվում է քրեական գործերի հետաքննությամբ:
լուսանկարում Ռամելա Մարգարյանն է










