ՌԴ բնակչության մեկ երրորդը չգիտի, թե ինչ տեսք ունի պետական դրոշը. հարցում
Ռուսաստանի Դաշնությունում այսօր նշվում է Պետական դրոշի օրը: Տոնին ընդառաջ, Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը որոշել է պարզել` որքանով են իրենց դրոշից տեղյակ ՌԴ քաղաքացիները, հայտնում է «ՌԲԿ»-ն: Հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակիչների մեկ երրորդը չգիտի հարցի պատասխանը:
Միայն հարցվածների 68%-ն է դրական պատասխանել: Կենտրոնը նշում է, որ 2007թ.-ի համեմատ «գիտակների» թիվն ավելացել է (2007-ին եղել է 55%):
Հիմնականում դրոշի գույներից ու դրանց ճիշտ դասավորությունից տեղյակ են երիտասարդները (78%) և միջին քաղաքների բնակիչները (84%): Ի դեպ, դրոշի գույների դասավորությունը ճիշտ է ներկայացրել հարցվածների ընդամենը մեկ չորրորդը (27%):
Պետական դրոշին նվիրված տոնը հռչակվել է 1994թ.-ին, սակայն այն չի համարվում ոչ աշխատանքային օր:










