Վիլնյուսի փողոցում այրվել է մթերային խանութի գույքը

08:58 • 22.08.12

Այսօր ժամը Արտակարդ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն 03.27-֊ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 15 շենքից` մթերային խանութից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-֊ին, մարվել` 04.38-֊ին:

 

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ «Ա. Գևորգյան» ա/ձ-֊ին պատկանող խանութում այրվել է 3 սառնարան, հեռուստացույց, օդափոխիչ եվ ցուցափեղկ (9 քմ):