«Գյումրի-Ասպարեզ» թերթի գլխ. խմբագիրը ժամանակավոր կասեցնում է իր աշխատանքը

12:21 • 22.08.12

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ ժամանակավորապես դադարեցնում է իր լրագրողական գործունեությունը՝ Գյումրիի ավագանու թեկնածու առաջադրվելու կապակցությամբ։

 

Հայտարարությունում Լևոն Բարսեղյանը տեղեկացվում է հետևյալի մասին.

 

Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ես Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրել եմ իմ թեկնածությունը, իսկ այսօրվանից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, չկամենալով «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի և www.asparez.am տեղեկատվական կայքի խմբագրի դիրքով գերազանցություն ունենալ այլ թեկնածուների նկատմամբ, ժամանակավոր և կամավոր կասեցնում եմ իմ աշխատանքը այդ ԶԼՄ-ներում որպես խմբագիր մինչեւ 2012 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ։