Իրաքցին ռեկորդ է սահմանել ամենամեծ դրոշով թռչելով
Իրաքցի պարաշյուտիստ Ֆարեդ Լաֆտան համաշխարհային ռեկորդ է սահմանել` թռչելով ամենամեծ դրոշով, գրում է «Ալ Արաբիա»-ն:
Լաֆթան համարվում է աշխարհում ամենափորձառու պարաշյուտիստներից մեկը: Նա ռեկորդակիր է դարձել` թռչելով 4 023 քառ/մ մակերես և 115 կգ քաշ ունեցող Իրաքի դրոշով:
«Այս ռեկորդը 2005թ.-ից իվեր դեռ ոչ մեկին չեր հաջողվել գերազանցել: Ես անչափ հպարտ եմ իմ ձեռքբերումով»,- ասել է Լաֆթան «Ալ Արաբիա» հեռոստաընկերության հետ զրույցում:
Սակայն սա իրաքցու կողմից սահմանած միակ ռեկորդը չէ. ավելի վաղ` 2008 թ-ին, նա դարձավ առաջին պարաշյուտիստն, ով թռչեց Էվերեստից: Բացի այդ մեկ տարի առաջ Լաֆթան իր հարազատ Բաղդադում ձիթենու ճյուղը ձեռքում պահած «Խաղաղության թռիչք» է իրականցրել, որը փոխադարձ սիրո և հարգանքի կոչ էր ամբողջ աշխարհին:










