Ղազախստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի մոտակայքում, ուսումնավարժական թռիչքի ընթացքում «ՄԻ-17» ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի 4 անդամները զոհվել են, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ըստ պաշտոնական հայտարարության՝ ուղղաթիռը պատկանում է երկրի Պաշտպանության նախարարությանը, վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 8-ին:
Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի վթարի հետաքննությամբ: Դեպքի վայրում աշխատում են Պաշտպանության նախարարության, Թռիչքների անվտանգության և Պետական ավիացիայի գլխավոր վարչության և այլ կառույցների ներկայացուցիչներ:










