ԼՂՀ ՊԲ հրամանատարն ընդունել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին

18:54 • 22.08.12

Օգոստոսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

 

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները: