Մալիում իսլամիստներն արգելել են ռադիոյով էստրադային երաժշտություն հնչեցնել
Մալիի հյուսիսում իշխող իսլամիստ ծայրահեղականներն արգելել են երկրի ռադիոկայաններով երաժշտության բոլոր տեսակների եթեր արձակումը, բացի Ղուրանի տեքստերի ընթերցումից, գրում է «Ալ Արաբիա»-ն:
Լինեն դրանք Մադոննայի, Ռիհաննայի, թե Յուսու Նդուրի երգերը, բոլորն անխտիր սատանայական են որակվել նրանց կողմից:
«Այսօրվանից մենք արգելում ենք իսլամական հողում արևմտյան սատանայական երգերի հնչեցումը` դրանց փոխարեն թույլատրելով միայն Ղուրանից տարբեր հատվածների ընթերցումները»,-հայտարարել է Արևմտյան Աֆրիկայում միասնության և ջիհադի շարժման խոսնակը:
Նրա խոսքերով` այս կերպ իսլամիստ ծայրահեղականները փորձում են խստագույնս պահպահել շարիաթի կանոնները:










