Մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների թվին
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն՝ 2012 թ. հունվար-հուլիսին Հայաստան ժամանածների և մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1մլն 68 հազար 159 և 1մլն 151 հազար 919: Սալդոն բացասական է`- 83 հազար 760:
Ինչպես տեղկացնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով, երկաթուղով և ավտոտրանսպորտով մեկնածների և ժամանածների թվերի տարբերությունն աճել է 5,1 հազարով կամ 6,5%-ով:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 44,1%:
Հուլիսին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը եղել է 9,9 հազար: Ի տարբերություն երկաթուղով և ավտոտրանսպորտով երկրի սահմանը հատածների` օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների սալդոն դրական է:










