Կիևի բնակչուհին ըմպելի յոգուրտում սատկած մուկ է հայտնաբերել

14:34 • 22.08.12

Ուկրաինական «Սեգոդնյա» թերթի խմբագրություն է դիմել Կիևի բնակչուհի Ելենա Յադլովսկայան, ով օրերս քաղաքի սուպերմարկետներից մեկից գնված ըմպելի յոգուրտում սատկած մուկ է հայտնաբերել:


Ըստ թերթի` կինը դիմել է Սպառողների շահերի պաշտպանության վարչություն, որտեղ նրան խոստացել են ստուգումներ սկսել յոգուրտ արտադրող գործարանում: