ԱՄՆ-ում ցանկացել են սպանել Բարաք Օբամային
Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ու ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալել են մի տղամարդու, ով էլեկտրոնային փոստով սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել նախագահ Բարաք Օբամային, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Ըստ գործակալության` ձերբակալման պահին նա զինված է եղել: Նրա տանը ստուգումներ են անցկացվում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Հիշեցնենք, որ 2009թ.-ին Օբամայի կյանքին վերջ տալու սպառնալիքների համար ձերբակալվել էր 42-ամյա Սթիվեն Ջոզեֆ Քրիսթոֆերը: Նա խոստովանել էր, որ «դա պետք է` հանուն երկրի բարօրության»:










