Ռուսաստանում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է մանկապարտեզի տարածքում
Թեթև շարժիչով ինքնաթիռը կործանվել է Սանկտ Պետերբուրգի մոտակայքում` ընկնելով մանկապարտեզի տարածքում:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, մանկապարտեզը փակ է եղել և այնտեղ մարդիկ չեն եղել:
Ավելի վաղ, տեղեկություն էր տարածվել, որ Cessna մակնիշի ինքնաթիռը, որում երկու մարդ է եղելել, աղետի է ենթարկվել: Ինքնաթիռի երկու ուղևորներն էլ զոհվել են:
«Ինտերֆաքս» գործակալությունը, սակայն, նշում է, որ ժամը 15:21-ին կործանված ինքնաթիռը «ԱՆ-2» մակնիշի է և պատկանում է «Ինտերտրանսավիա» ընկերությանը:










