Ջրահեղձում Սևանա լճում

16:05 • 22.08.12

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 14.39-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի լողափի մոտակայքում քաղաքացի է խեղդվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:


ԱԻՆ-ից խոստանում են նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: