Եգիպտոսն 1973-ից հետո առաջին անգամ տանկեր և ռազմական ինքնաթիռներ է կիրառելու Սինայում
Եգիպտոսը պատրաստ է 1973 թ.-ի Իսրայելի հետ պատերազմի ավարտից հետո առաջին անգամ իր ռազմական ինքնաթիռներն ու տանկերը կիրառել Սինայի թերակղզում իսլամիստ զինյալներին վերացնելու համար, գրում է Eurasiareview-ն:
Ռազմական գործողությունները ինտենսիվացնելու ջատագովը երկրի պաշտպանության նորանշանակ նախարար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ Սիսսիին:
Օգոստոսի 5-ին Սինայի թերակղզում իսլամիստները հարձակվել էին Իսրայելի հետ սահմանը հսկող սահմանապահների վրա և սպանել նրանցից 16-ին:
Համաձայն Եգիպտոսի անվտանգության աղբյուրների զինվորական ղեկավարությունը պլանավորել է տանկերով հարձակում գործել թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող Ալ Հալալ լեռան վրա, որտեղ հաստատվել են իսլամիստները:
Նշենք, որ Եգիպտոսի նորանշանակ նախագահ Մուհամեդ Մորսին խոստացել է վերականգնել հյուսիսային Սինայի կարգուկանոնն ու անվտանգությունը:










