Մահացել է Դիանա Սիրունյանը

09:16 • 22.08.12

Քիչ առաջ «Արմենիա » հանրապետական բժշկական կենտրոնից հայտնեցին, որ այսօր առավոտյան ժամը 04:40-ին մահացել է Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դուստրը՝ այդպես էլ գիտակցության չգալով: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Կենտրոնի վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկը, ասելով, որ Դիանա Սիրունյանը որևէ վիրահատության չի ենթարկվել, վերջինս հավելեց . «Նա այդպես էլ չկարողացավ դուրս գալ այդ վիճակից»:

 

Հիշեցնենք, որ հոր՝ Սուրեն Սիրունյանի մահվան գույժն իմանալով 16-ամյա դուստրը՝ Դիանա Սիրունյանը, ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:

 

Նշենք, որ երեկ, օգոստոսի 21-ին, տեղի ունեցավ Սուրեն Սիրունյանի հուղարկավորությունը: 


Լուսանկարում Սուրեն Սիրունյանի ընտանիքն է, ձախից՝ կինը, մեջտեղում՝ Դիանան, աջից՝ ինքը՝ Սուրեն Սիրունյանը
Լուսանկարը՝ Blognews.am-ից