Մահացել է օրեր առաջ ժայռից վայր ընկած ադրբեջանցի զինվորը

12:08 • 22.08.12

Ադրբեջանի Կենտրոնական ռազմական հոսպիտալում մահացել է 5 օր առաջ ժայռից վայր ընկած ադրբեջանցի զինվոր Սամիր Մալիք օղլու Ադըգեզալովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 

Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 17-ին, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղակայված երկրի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում: 24-ամյա զինծառայողը տեղափոխվել էր Կենտրոնական ռազմական հոսպիտալ: