Ստավրոպոլի շուկայում հրաձգություն է տեղի ունեցել. կան հայաստանցի վիրավորներ

13:27 • 22.08.12

Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի ամենամեծ շուկայում ինքնաձիգից և ատրճանակից կրակ են բացել բանջարեղեն վաճառողների վրա, որոնք, ըստ Life News-ի, Հայաստանից են, Ադրբեջանից և Տաջիկստանից:

 

Ըստ նախնական տվյալների՝ շուկա են մտել 5 անհայտ անձինք, որոնք նախ ծաղրել են վաճառականներին, ապա սկսել ծեծել նրանց: Այնուհետև նրանք հանել են տրավմատիկ ատրճանակ ու ինքնաձիգ և անկանոն կրակել:

 

Ըստ շուկայի ղեկավարության՝ «շատ տուժածներ կան»: Ոչ պաշտոնական տվյալներով՝ խոսքը 10 մարդու մասին է, որոնցից ոմանց շտապօգնության մեքենաները տեղափոխել են հիվանդանոց: Նրանց թվում են Ռազգոյանները (30-ամյա Սերգեյ, 29-ամյա Անատոլի, 55-ամյա Ամիր և 35-ամյա Համլետ Ռազգոյաններ):

 

Նախնական տվյալներով՝ բախման պատճառը հարձակվողների ներկայացրած չհիմնավորված պահանջներն են եղել շուկայի աշխատակիցներին:

 

Հուլիսի 27-ին էլ ռազմական համազգեստով մի մարդ ներխուժել էր նույն շուկայի տարածք և սպառնացել պայթեցնել:

 

Ավելի վաղ՝ 2011-ին սպանվել էր շուկայի սեփականատեր, քրեական հեղինակություն Խանը (Վլադիմիր Սլիզաև)՝ ընտանյոք հանդերձ: Այս խոշոր շուկան հաճախ է «ազդեցության ոլորտների բաշխման» համար մղվող հաշվեհարդարների թիրախ դառնում: