Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ահաբեկչություն է կանխվել
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև ռումբ է հայտնաբերվել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իլհաս» գործակալությունը, անհայտ անձը Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ պայուսակ է թողել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը տարհանել է աշխատակիցներին և շրջափակել տարածքը` անվտանգության նկատառումներով:
Ավելի ուշ` մասնագետները վնասազերծել են ռումբը, իսկ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:










